Քրդերը հայտարարել են «ԻՊ»-ի 100 զինյալի չեզոքացման մասին
Քուրդ զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրաքի Սինջար լեռնաշղթային կից գտնվող ճանապարհը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Քուրդիստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուրա Բարզանիի կատարած հայտարարությանը:
Ըստ Բարզանիի՝ փեշմերգայի զինյալները սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալի:
«Այժմ միջանցքը բաց է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջոցվի ազատագրել նաև մնացած կետերը»,-հայտարարել է Բարզանին: