Սաակշավիլին՝ իր նախագահական անձնագրից զրկվելու մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Ստրասբուրգում հանդիպում ունենալով վրացի լրագրողների հետ, հայտնել է, որ ժամանել է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանի նիստին մասնակցելու համար:
Բացի այդ, նա մեկնաբանել է իր նախագահական անձնագրից զրկվելու մասին լուրը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Ինձ օդանավակայանում են ասել, որ իմ նախագահական անձնագիրը չեղյալ է համարվել: Սակայն, ըստ օրենքի՝ ես մինչև կյանքիս վերջ պետք է այն ունենայի»,-հայտարարել է Սաակաշվիլին: