Ես պատրաստ եմ ենթարկվել Պուտինին. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կապված ահաբեկիչների ընտանիքների հետ, որոնց Քադիրովը ցանկանում է վտարել երկրից: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ Քադիրովը Instagram-ի իր էջում գրել է. «Նախագահը նշել է, որ իմ հայտարարությունը կապված Գրոզինիում տեղի ունեցած ահաբեկչության հետ համապատասխանում է ժողովրդի սպասվածին: Միջազգային պրակտիկայում ահաբեկչության հետ պայքարի ժամանակ օգտագործվում է նաև այս քայլը, որով պատասխանատվության են ենթարկվում ահաբեկիչների հարազատները: ՌԴ-ի նախագահ Պուտինը պահանջել էր, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում: Մենք Վլադիմիր Պուտինի հետևակներ ենք և պատրաստ ենք ենթարկվել նրա յուրաքանչյուր հրամանին»: