Գվինեայում այրվել է պահեստ, որտեղ եղել էին դեղամիջոցներ Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար
Գվինեայի մայրաքաղաքում կրակը ոչնչացրել է պահեստ, որտեղ պահվում էին Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար կարևոր դեղորայք: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ այդ պահեստը գտնվել էր Կոնակրի օդանավակայանում և բացի Էբոլայի դեմ կիրառվող դեղորայքից, պահվում էին նաև մալարիայի և այլ հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղորայք:
Նշենք, որ Էբոլա վիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7 հազարի: