Պուտինն իմ թշնամին չէ. Խոդորկովսկի
«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Twitter-յան իր էջում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի ընդունում որպես իր անձնական թշնամի, այլ միայն քաղաքական մրցակից: Այս մասին հայտնում է Лента.Ру-ն:
Փոխանցվում է, որ այս կերպ նա մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը. այն է՝ Խոդորովսկին կարող է զբաղվել քաղաքականությամբ և մասնակցել ընտրություններին որպես թեկնածու, ինչպես ՌԴ-ի այլ քաղաքացիներ:
Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Խոդորկովսկուն ներում է շնորհվել մարդասիրական նկատառումներից ելնելով: