Սեքս ջիհադին մասնակցելու համար Սիրիա մեկնած ավստրիացի կինը մահացել է
Ավստրիացի կինը, ով Սիրիա էր մեկնել սեքս ջիհադին մասնակցելու համար մահացել է ռմբակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է The Local-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեի գլխավոր մասնագետ Դավիթ Շարիանի կատարած հայտարարությանը:
Զոհված կնոջ անունը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիեննայից Սիրիա էին մեկնել 17-ամյա Սամարան և 15-ամյա Սաբինան, ովքեր ամուսանցել էին զինյալների հետ: