ՌԴ-ի ճգնաժամը չի ուրախացնում ԵՄ-ին
ԵՄ արտաքին գործերի ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին Բրյուսելոմ տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ում տիրող ծանր տնտեսական վիճակը, ոչ մեկի համար չի հանդիսանում լավ նորություն: Այս մասին հայտնում է Газета.ру-ն:
«Ես ցանկանում եմ հստակ ասել, որ ՌԴ-ի ծանր տնտեսական վիճակը լավ լուր չէ, ո՛չ ՌԴ-ի ժողովրդի, ո՛չ Ուկրաինայի, ո՛չ ԵՄ-ի և ո՛չ էլ ամբողջ աշխարհի համար: Միևնույն ժամանակ, սա շատ լավ ազդանշան է ՌԴ-ի ղեկավարության համար, որպեսզի նրանք լրջորեն մտածեն իրենց փոխհարաբերությունների մասին մնացած երկրների հետ»,-հայտարարել է Մոգերինին: