Պորոշենկոն հանում է Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադա օրինագիծ է ներկայացրել, որը վերացնում է Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադա օրինագիծ է ներկայացրել, որով պետք է փոփոխություններ կատարվեն Ուկրաինայի մի քանի օրենքներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փոխանցվում է, որ նախագահ Պորոշենկոն հայտնել է, որ այս օրինագիծը պետք է արտահերթ վերանայվի Գերագույն ռադայի կողմից: