Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորաոպես հետևյալ կերպ. «էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականոմ հարց չէ, այլ բողոք և միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի և «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով:
Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որոպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր: Այսինքն՝ եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս, որովհետև քո հիմնական գործն է լինելու ուրիշների մեջ խղճահարություն առաջացնելը և քո նման «խեղճերի» շրջապատում նստելն ու կյանքից բողոքելը:
Բայց նման մտածելակերպի վնասները դրանով չեն սահմանափակվում: Այս մտածելակերպով դու քեզ և քո ազգը ներկայացնում ես որոպես կամազուրկ մի տաշեղ, որին տանում–բերում են կյանքի այս օվկիանոսում և «վերջը» շպրտելու են մի ափամերձ տարածքում: Այդ դեպքում մնում է հուսալ, որ օվկիանոսը, այսպես ասած, «հայանպաստ» կլինի»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: