Ռուսաստանի 10 գուբերնատորներն առաջիկայում կլինեն Հայաստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պուտինյան տխրահռչակ ակումբների «հայր», «գրիբոյեդովականներին» Հայաստան տանող-բերող Անդրանիկ Նիկողոսյանը պատրաստվում է նոր «ծրագիր» անել: Գրքերն ու տաքսիստների ռուսերեն իմացությունը Ձեզ այլևս չի՞ հետաքրքրում՝ հարցրինք նրան.
«Հետաքրքրում են, հայ երիտասարդությունը պետք է անպայման տիրապետի ռուսերենին, սակայն մենք պատրաստվում ենք ռազմավարական զարգացման ծրագրեր իրականացնել... այսուհետ կենտրոնանալու ենք մարզային-գյուղատնտեսական ծրագրերի վրա.
արդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի 10 գուբերնատորների հետ, որոնք առաջիկայում կլինեն Հայաստանում՝ 15 թվին գյուղացիներին տրվող գումարի դիմաց բանջարեղեն, միրգ, ձկնեղեն արտահանելու այդ նահանգներ»:
Էլ չե՞ք ուզում դառնալ նախարար, թե՞ դրա համար եք դա անում: «Ես երբեք չեմ ցանկացել»: Բա ինչո՞ւ էինք նույն ինքնաթիռով վարչապետի հետ թռչում Մոսկվա: «Մենք պատահաբար նույն ինքնաթիռում էինք հայտնվել»: Եվ պատահաբար միմյանց կողք նստել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: