Զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը բայց նրան ստիպել են գույքը փչացնելու համար վճարել
«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Նախկին պայմանագրային զինծառայող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը, ով ականի վրա պայթելու հետևանքով կորցրել է ոտքը, մեր թղթակցին արտառոց և անհավատալի բան է պատմել: Նա ասել է որ ստիպված է եղել փոխհատացել պայթած ականի գինը:
Այսինքն զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը, հաշմանդամ դարձել, բայց նրան ստիպել են գույքը, այսինքն՝ ականը փչացնելու համար վճարել: Այս պատմությունը, իհարկե, չափազանց անհավանական է թվում:
Բայց տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալու մեր թղթակցի փորձերը ապարդյուն են անցել: Այնպես որ, ստիպված ենք առայժմ հիմնվել Գաբոյանի պատմածի վրա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: