ԱՄՆ-ն չի ողջունում Պաղեստինի պետության ճանաչումը. Պսակի
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ողջունում Պաղեստինի պետության ճանաչումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Պսակիի խոսքով՝ Վաշինգտոնը ծանոթացել է որոշման հետ և հայտարարել, որ չի աջակցում այդ որոշմանը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Եվրախորհրդարանը Պաղեստինի պետության ճանաչման մասին որոշում է ընդունել: