Ֆրանսիան պատրաստ է հանդես գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման օգտին. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է հանդես գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման օգտին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Կարծում եմ՝ կարիք չկա նոր պատժամիջոցներ կիրառել, այլ, հակառակը, պետք է իրավիճակը կարգավորելու շուրջ քայլեր ձեռնարկել»,-ասել է Օլանդը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տուժել է պատժամիջոցներից: «Մենք ընդունել ենք պատժամիջոցները և գիտակցել, որ դրանք կազդեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի վրա: Այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման շուրջ քայլեր ձեռնարկի, անհրաժեշտ չի լինի շարունակել պատժամիջոցների կիրառումը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը: