Ուկրաինայի իրավիճակը կախված է ԵՄ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ ռազմավարությունից. ԵԽ ղեկավար
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հեռանկարները կախված են Եվրամիության՝ Ռուսաստանի նկատմամբ ռազմավարությունից: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք չենք կարող կարգավորել իրավիճակը Ուկրաինայում առանց Ռուսաստանի նկատմամբ ադեկվատ, մշտական, հաստատուն և պատասխանատու ռազմավարության»,-հայտարարել է Տուսկը ԵՄ գագաթաժողովից առաջ:
Սպասվում է, որ առաջիկայում ԵՄ առաջնորդները ռազմավարական քննարկում կանցկացնեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: