Յացենյուկի կուսակցությունը կոչ է անում արգելել կոմունիզմի քարոզչությունը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատ» կուսակցությունը կոչ է անում արգելել կոմունիզմի քարոզչությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:
Համապատասխան օրենքը առաջադրվել է Գերագույն ռադայում: Օրենքի հեղինակներն են խորհրդարանական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը, վերջինիս տեղակալներ Սերգեյ Պաշինսկին և Վիկտոր Սյումարը:
2014թ.-ի հոկտեմեբրի խորհրդարանական ընտրություններում Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը հավաքել էր ձայների 3,88%-ը: