Եվրախորհրդարանի ղեկավարը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների թուլացման դեմ
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների թուլացման դեմ: Այս մասին գրում է TASS-ը:
«Տնտեսական ճնշման աճի դեպքում աճում է նաև մարդկանց դժգոհոթյունը, աճում է ճնշումը քաղաքական գործիչների վրա: Արդյո՞ք պատրաստ ենք մենք թուլացնել ճնշումը: Կարծում եմ՝ դա սխալ կլինի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ եթե Մոսկվան Ուկրաինայի կարգավորման հարցում ներդրում ունենա, ապա Ռուսաստանի տնտեսական իրավիճակը բավականին արագ կբարելավի:
Շուլցը նաև նշել է, որ պատժամիջոցներն իրենց հետևանքներն ունեն նաև ԵՄ-ի տնտեսության համար: