«ԻՊ»-ի զինյալները սպառնում են Թունիսին
«ԻՊ»-ը պնդում է, որ ահաբեկչական կազմակերպության զինյալներն իրենց վրա են վերցրել երկու թունիսցի քաղաքական գործիչների սպանության պատասխանատվությունը: Այս հաղորդագրության տեսանյութը տեղադրված է Ալ-Արաբիա հեռուստաընկերության կայքում: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Հաղորդագրության մեջ նրանք խոստանում են, որ Թունիսում կլինեն նոր հարձակումներ մինչև երկրում չընդունվի շարիաթը (իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու):
«Մենք ենք սպանել Շոկրի Բելաիդային և Մուհամեդ Բրահմիին»,-ասել է զինյալներից մեկը: