Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:Քամին' հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-22-ին էապես չի փոխվի, 23-ին կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' -0.50C