Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան մեր ժողովուրդն է ասում. քաղաքացիներից ոմանք դրական են տրամադրված (տեսանյութ)
ՀասարակությունՄինչ բոլորը բողոքում էին թանկացումներից և երկրում տիրող անհասկանալի վիճակից` ՀՀ կառավարության բակում հավաքվել էր նաև ամեն երևույթին դրական վերաբերվող մասան` բաղկացած 2 հոգուց:
«Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան մեր ժողովուրդն է ասում: Ես տարիներ շարունակ օգնել եմ սոցիալապես անապահով ընտանիքների, որոնց տուն երբ պատահական մտել եմ, սուրճի այնպիսի սեղան են գցել, որ իմ տանը երբեք չի լինի»,-նշեց քաղաքացին, ով ներկայացավ որպես ՀԿ ներկայացուցիչ:
Կնոջ խոսքը կտրեց հանրապետության հաջորդ չբողոքական ՀՀԿ տատիկը, ով կոչ արեց լրագրողներից մեկին հեռանալ ՀՀ Կառավարության շենքի բակից. «Սիրելի լրագրող թանկանոց սապոկ ես հագել, ընտիր շալվար, կոժվի էլ լավ կուրտկա ես հագել և քանի հազար դրամ էլ տվել ես մազերդ տասը գույնի ներկել ես ու հիմա ստեղ ես. հեռացի ու գնա էստեղից. հաջող»,-վրդովվել էր ՀՀԿ տատիկը:
Սա էլ բավական չէր ՀԿ ներկայացուցիչը հավելեց. «Ինչ վերաբերում է ձեր լրագրողներին, կարող եմ ասել, որ ամենաշատը ժողովրդին շփոթության մեջ գցողները նաև լրագրողներն են և, եթե ես չշփվեի ամեն հարցերով ղեկավարության հետ, իսկ ես ամենուր եմ մտնում, ես կհավատայի լրագրողներին»:
Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչն են լրագրողները սխալ ասել, կինը ուղղակի պատասխանեց` լուսաբանում եք ոչ ճիշտ:
Հ.Գ. փառք տանք Աստծոն, որ ղեկավարության հետ շփվող մարդիկ դեռ կան, ովքեր զերծ են մնում լրագրողական խաբեություններից: Մի խորհուրդ էլ լրագրողներին` հիմնախնդիրներ բարձրաձայնելիս և ցույցեր լուսաբանելիս թանկ հագուստ մի կրեք:
Վարդուհի Ստեփանյան