Ղարաբաղի պատերազմը աշխարհաքաղաքական 34 ռիսկերից մեկն է. Global Conflict Tracker
Ահաբեկչությունն ԱՄՆ-ի տարածքում, զինված հակամարտությունները Հարավային Չինաստանի ծովում և պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև դրանք միայն երեք օրինականերն են՝ աշխարհաքաղաքական 34 ռիսկերից, որոնք ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհուրդը ներառել է իրենց «Global Conflict Tracker» կանխատեսման մեջ: Այս մասին հայտնում է «Business Insider India»-ն:
Փոխանցվում է, որ ամեն տարի Արտաքին հարաբերությունների խորհուրդը հրապարակում է այս ուսումնասիրությունները փորձելով կանխատեսել գլոբալ իրադարձությունները, որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի և իրենց շահերի վրա: