Մարդ քնեց-զարթնեց ու սննկացավ. մի գիշերվա մեջ մեր երկրում աղքատության ցուցանիշը բարձրացավ. Ստեփան Ասլանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության» նախագահ Ստեփան Ասլանյանը անդրադարձավ նաև դրամ-դոլար անհասկանալի հարաբերությունների հետևանքով փոքր և միջին բիզնեսի դաշտում ստեղծված իրավիճակին: Միության նախագահը հայտնեց այն կարծիքը, որ եթե կառավարությունը փոփոխությունների չգնա, մենք կկորցնենք փոքր և միջին բիզնեսը:
«Ոչ մեկս չունենք դրա լուծումը: Ճիշտ կլիներ, որ պետությունը ծրագիր մշակեր: Մարդ քնեց-զարթնեց ու սննկացավ. մի գիշերվա մեջ մեր երկրում աղքատությունը բարձրացավ: ՓՄՁ-ները ևս այս հացրում ծանր վիճակում են: Առավոտյան ապրանքը մի գնով են դնում, իսկ երեկոյան չգիտեն, թե ինչ գնով պետք է հաջորդ օրը վաճառեն»,-նշեց բանախոսը:
Վերջինս նշեց, որ Փոքր բիզնեսի վիճակը բարելավվելու համար պետք չէ հեծանիվ հայտնագործել, այլ պետք է ցանկացած ասպարեզում արտոնություններ տալ ՓՄՁ-ներին: Բանախոսը տեղեկացրեց նաև, որ 2013-ից մինչև հիմա մոտ 10 հազար ՓՄՁ-ներ են փակվել, և եթե ստեղծված իրավիճակը չփոխվի, ապա հունվարին խանութների մեծ մասը ավելի լուրջ պրոբլեմների առաջ կկանգնի:
Վարդուհի Ստեփանյան