«ԻՊ»-ի զինյալները սպանել են 150 կնոջ, որոնք հրաժարվել էին սեռական հարաբերություն ունենալ իրենց հետ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են 150 կնոջ, որոնք հրաժարվել էին իրենց զինյալների հետ սեռական հարաբերություն ունենալ: Այս մասին հայտնում է «Лента.ру»-ն:
Փոխանցվում է, որ կանանց մարմինները թաղել էին Իրաքի արվարձաններից մեկում:
Աղբյուրը հայտնել է, որ սպանված կանանց մեծ մասը հղի են եղել: