ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Վաշինգտոնի և ԵՄ-ի միջև հարաբերությունների պառակտման պատճառ կհանդիսանան
Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները Վաշինգտոնի և ԵՄ-ի միջև հարաբերությունների պառակտման պատճառ կարող են հանդիսանալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ինչպես նշում է թերթը՝ նոր պատժամիջոցները կարող են սահմանվել այն ժամանակ, երբ ռուսական տնտեսությունը բախվի նավթի և ռուբլու անկման հետևանքների հետ:
The Financial Times-ը հիշեցնում է նաև, որ Օբամայի վարչակազմը մտավախություն էր հայտնում, որ հակառուսական միջոցները կարող են վնաս հասցնել ուկրաինական ճգնաժամի հետ կապված ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ստեղծված «միացյալ ճակատին»: «Ամերիկյան պաշտոնյաները մտահոգված էին, որ Վաշինգտոնի միակողմանի գործողությունները սպառնում են անդրատլանտյան աջակցությանը Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման հարցում»,-գրում է թերթը: