Մոսկվայում ռուբլու անկման հետ կապված դադարեցվել է արտասահմանյան նոր մեքենաների վաճառքը
Ռուբլու անկման պատճառով Ռուսաստանում դադարեցվել է արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների վաճառքը: Այս մասին հայտնում է Uralweb.ru-ն:
Նախօրեին BMW-ն դիլերներից պահանջել էր երկու օրվա ընթացքում կատարել պայմանագրերով հաստատված ավտոմեքենաների համար վճարումները:
Իսկ ավելի վաղ ՌԴ-ում իր մեքենաների վաճառքը ժամանակվորապես դադարեցրել է խոշորագույն Major Auto-ն, որը Ռուսաստանում ունի ավելի քան 63 մասնաճյուղ:
Նշվում է, որ վերջերս ընկերությունը Սանկտ Պետերբուրգում բացել էր ևս 6 մասնաճյուղ: