Ռուբլին՝ ինքնասպանության պատճառ. ՌԴ-ում ֆինանսիստները սկսել են ինքնասպանություն գործել (տեսանյութ)
ՌուսաստանՄոսկվայի կոնտրոնում գտնվող «Националь» հյուրանոցում ինքնասպանություն է գործել ֆինանսական ընկերություններից մեկի համասեփականատերը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Փոխանցվում է, որ 70-ամյա Իվան Շիվաշիձեն կրակել է ինքն իր վրա՝ հյուրանոցի երկրորդ հարկում, տեղական ժամանակով 21:00-ին:
Ոստիկանությունից հայտնել են, որ չեն բացառում, որ տղամարդն ինքնասպանություն է գործել կապված ռուբլու ներկայի վիճակի հետ: