Չիչխանի 4 օգտակար հատկությունները
Ձմռանը մեր օրգանիզմն ավելի շատ վիտամինների կարիք ունի, քան տարվա այլ եղանակներին։ Վիտամինների հիանալի բնական աղբյուրներից մեկը չիչխանն է, որի օգտակար հատկությունները ստորեւ ներկայացված են.
1. Նյարդային համակարգ
Չիչխանի պտուղներում եւ ճյուղերում պարունակվում է սերոտոնին, որը նյարդային համակարգի գործունեությունը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում։ Բացի այդ, մասնագետները պնդում են, որ չիչխանում պարունակվող վիտամինները կարող են կանխարգելել աթերոսկլերոզը եւ տարիքի պատճառով առաջացող մտավոր ունակությունների փոփոխությունները։
2. Մաշկ եւ վերքեր
Չիչխանի յուղը հայտնի է իր բակտերիոցիդ հատկանիշներով, որոնց շնորհիվ այն օգնում է բուժել մաշկի եւ լորձաթաղանթի վերքերը։ Չիչխանի հատիկներով խորհուրդ է տրվում նաեւ մշակել վնասված մաշկը ցրտահարությունից եւ այրվածքներից հետո։
Չիչխան ուտելն էլ է մաշկի համար օգտակար. դրանում պարունակվող կարոտինը, Е եւ F վիտամինները եւ այլ նյութերը կարգավորում են մաշկի նյութափոխանակությունը ու այն ավելի գեղեցիկ եւ առողջ դարձնում։
3. Չնչառական համակարգ
Չնշառական համակարգի համար չիչխանը նույնպես օգտակար է. սուր եւ քրոնիկ լարինգիտի ոււ ֆարինգիտի ժամանակ խորհուրդ է տրվում լորձաթաղանթները չիչխանի յուղով մշակել եւ ինհալացիաներ անել։ Կա կարծիք, որ այդ ինհալացիաները նաեւ օգնում են ձմռանը կանխարգելել շնչառական օրգանների վարակները։
4. Պոտենցիա
Որոշ մասնագետներ պնդում են, որ չիչխանում պարունակվող նյութերը (մասնավորապես՝ В վիտամինը) լավ են ազդում պոտենցիայի վրա, այդ իսկ պատճառով, տղամարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում անպայման չիչխան եւ չիչխանի յուղ ներառել։
Վրեժ Հովսեփյան. Ֆեյսբուք