Ռիոյում ձերբակալվել է տղամարդ ով խոստովանել է, որ սպանել է 42 մարդու
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով խոստովանել է, որ Ռիո դե Ժանեյրոյում սպանել է 42 մարդու: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդուն ձերբակալել են Ռիո արվարձաններում, որտեղ որ նա դաժան ծեծի էր ենթարկել մի կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:
Տղամարդը խոստովանել էր, որ վերջին 10 տարիների ընթացքում սպանել է 42 մարդու: