ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ուրկրաինացի լրագրողները մոռացել են մասնագիտական էթիկայի մասին
ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ուկրաինացի լրագրողները մոռացել են մասնագիտական էթիկայի մասին և այդ իսկ պատճառով էլ ռուս գործընկերներին վերաբերում են անհանդուրժողականությամբ։ Այս մասին հաղորդվում է ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Դա զարմանալի չէ նման իրավիճակում (անհանդուրժողականության մթնոլորտում) ֆիզիկական բռնության փաստացի շարունակությունը լրագրողների նկատմամբ, այնպիսի, ինչպիսիք են «LifeNews»-ի թղթակցի վրա վերջին հարձակումը։ Այս դեպքը հաստատում է տեսակետների այլընտրայնքայնության մերժումը, և հենց ուկրաինական լրագրողների միջավայրում, ովքեր, կարծես թե մոռացել են մասնագիտական էթիկային մասին, ցույց տալով անհանդուրժողականություն՝ Ռուսաստանի գործընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ լրագրողական էթիկայի խախտման իրավունքի մասին կարձագանքնեն ԵԽ և ԵԱՀԿ-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական հետաքննություն ՝ Կիևում ՝ «LifeNews»-ի լրագրողի գործունեության խոչընդոտման համար։