Նիգերիայի մզկիթում պայթունի հետևանքով զոհվել է 64 և վիրավորվել՝ 126 մարդ
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 126-ը։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Ենթադրվում էր,որ կարող էին մահացած լինել տասնյակ մարդիկ։
Նիգերիայում գոյություն ունեցող ահաբեկչական խմբերից ոչ մեկ պատասխանատվություն չի կրել և չի հայտնել պայթյունի կազմակերպման մասին։