Մոսկվան չի թաքցնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մտքի վերաբերյալ իր բացասական վերաբերմունքը. Լավրով
Մոսկվան խիստ բացասական վերաբերմունք ունի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գաղափարին: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ ունեցած հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Մեր վերաբերմունքը ծայրաստիճան բացասական է և մենք չենք թաքցնում դա: Կարծում եմ բոլորը շատ լավ գիտակցում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման վնասակարությունը, ինչը միայն նպաստում է մայրցամաքում բաժանարար գծերին», - հայտարարել է Լավրովը: