Ֆինլանդիայի խորհրդարանը հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունները
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի խորհրդարանը հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների օրնականացման նախագիծը: Գրում է Gazeta.ru-ն:
Խորհրդարանի 105 անդամներ կողմ են քվեարկել այդ նախագծին, իսկ 92-ը՝ դեմ:
Ֆիննական օրենքը դեռևս 2002թ.-ից թույլատրում էր միասեռ անձանց քաղաքացիական ամուսնությունները:
Միասեռ ամուսնությունների օրինականացումը զույգերին թույլ կտա երեխաներ որդեգրել և նույն ազգանունը կրել: