Ուկրաինայի ԱԱՊԽ-ն հայտնել է Դոնբասում 700 անհայտ կորածների մասին
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Դոնբասում ավելի քան 700 մարդ անհայտ կորած է համարվում, որոնց թվում նաև ուկրաինացի ուժայիններ: Գրում է Gazeta.ru-ն:
«Ներկա պահին մենք ավելի քան 700 անհայտ կորած ունենք, որոնց թվում նաև զինվորականներ», - հայտարարել է Լիսենկոն: