ԵՄ-ն մոտակա ժամանակներս Ուկրաինային ևս 500 միլիոն եվրո կտրամադրի
Եվրոպական Միության հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ակնկալում է, որ Ուկրաինան մոտակա ժամանակներս ևս 500 միլիոն եվրո լրացուցիչ օժանդակություն կստանա: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջինիս խոսքով՝ կես տարվա ընթացքում Եվրոպական Միությունը գրեթե 1 միլիարդ եվրոյի վարկեր և երաշխիքներ է տրամադրել:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբեր ամսին Ուկրաինան արդեն Եվրոպական Միության կողմից 260 միլիոն եվրո է ստացել: