Կրեմլը կարող է ապացուցել, որ Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցի ընթացքում սպառնալիքներ չեն հնչել
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ոչ մի սպառնալիք չի հնչել: Ուշակովի խոսքով՝ Կրեմլում առկա են դրա բոլոր ապացույցները: Գրում է Russian.rt.com-ը:
«Բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում ոչ ոք երբևէ որևէ սպառնալիք չի հնչեցրել: Մենք այդ հանգամանքը հաստատող հարյուր տոկոսանոց ապացույցներ ունենք, քանի որ յուրաքանչյուր հեռախոսազանգ ձայնագրվում է և այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը ևս առկա է: Այսինքն ուկրաինական ԶԼՄ-ներում տեղ գտած այն հայտարարությունը, որ ռուս առաջնորդի կողմից սպառնալիք է հնչել Ուկարինայի հասցեին ուղղակի իարկանությանը չի համապատասխանում», - հայտարարել է Ուշակովը: