Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին' հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում'
Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևանի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.40C