Վլադիմիր Պուտինը Թուրքիայի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չսահմանելու դիրքորոշումը հեռատես հաշվարկ է անվանել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դիրքորոշումը որպես հեռատես է որակել, որը պատժամիջոցներ չսահմանեց Ռուսաստանի դեմ: Պուտինը դրական է վերաբերվում Անկարայի՝ դեպի Ռուսաստան մսամթերքի, կաթի, ձկնեղենի, մրգերի և բանջարեղենի արտահանման ծավալները բարձրացնելու մտադրությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի որոշումների ինքնուրույնությունը՝ այդ թվում նաև Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում: Թուրք գործընկերները չզոհեցին իրենց շահերը հանուն օտարների քաղաքական հավակնությունների: Կարծում եմ, որ դա իրապես մտածված և հեռատես հաշվարկ է», - հայտարարել է Պուտինը՝ «Анадолу» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: