ՌԴ-ն ահաբեկչության դեմ պայքարը միջազգային հանրության գերակայություններից մեկն է համարում. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարը դիտարկում է որպես միջազգային հանրության գերակա խնդիրներից մեկը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը «Анадолу» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրկայում՝ ներառյալ իհարկե Սիրիայում, ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարը դիտարկվում ենք որպես միջազգային հանրության համար գերակա խնդիրներից մեկը: Վստահաբար գտնում ենք, որ այդ վտանգի դեմ ուղղված ջանքերը պետք է մշակվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հիման վրա՝ հստակելորեն պահպանելով միջազգային իրավունքի նորմերը», - հայտարարել է Պուտինը: