Ադրբեջանցի «օրենքով գող»-ը մեղադրվում է Դեդ Հասանի սպանության մեջ (տեսանյութ)
ՌուսաստանՌԴ-ի իրավապահներն ավելի վաղ ձերբակալված ադրբեջանցի «օրենքով գող» Ուլֆաթ Թագիևին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Ռուֆաթ Գյանջինսկի մականվամբ, մեղադրել են հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունը պլանավորելու մեջ: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ Թագիևը հետախուզման մեջ էր գտնվում Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շուկաներից մեկի սեփականտիրոջ սպանության մեղադրանքով:
«Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ 2013 թվականին մասնակցել է Դեդ Հասանի գնդակահարությանը: Թագիևը պատմել է, որ եղել է մարդասպանի խորհրդատուն և կուրատորը»,-հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվել էր 2013 թվականին՝ Մոսկվայում, անհայտ դիպուկահարի արձակված գնդակից։