Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Արևմուտքի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցները ընդհանուր ոչինչ չունեն Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Լավրովի խոսքով՝ այդ միջոցառումները երկկողմանի սուր բնույթ են կրում և Մոսկվան հույս ունի, որ ի վերջո ողջախոհությունը կհաղթանակի: