Ուկրաինական կառավարության կազմում կարող են ԱՄՆ-ի, Լիտվայի և Վրաստանի քաղաքացիներ ընդգրկվել. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նոր ձևավորվող կառավարության կազմում կարող են Վրաստանի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Սլովակիայի քաղաքացիներ ընդգրկվել: Նախօրեին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել էր օրենք ընդունել, որը թույլ կտա օտարերկրացիներին բարձր պետական պաշտոններ զբաղեցնել: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով ուկարինական ԶԼՄ-ներին, Պորոշենկոյի առաջարկը քննարկվել է «Արևելք+Արևմուտք» կլոր սեղան քննարկման շրջանակներում: Հնարավոր է օտարերկրացիները զբաղեցնեն առնվազն հինգ նախարարների պաշտոններ: