Դոնբասի համար նախատեսված մարդասիրական ավտոշարասյունը երեկոյան կժամանի Ռոստովի մարզ
Դոնբասի համար նախատեսված ԱԻՆ-ի ավտոշարասյունը երեկոյան Ռոստովի մարզ կժամանի, որտեղ կենտրոնացվում են Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների համար բեռները: Այդ մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Վորոնովին: Գրում է Russian.rt.com-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նոգինսկի ԱԻՆ-ի փրկարարական կենտրոնից Ռոստովի մարզ ժամանել է գրեթե 60 բեռնատար, որոնք բեռնված են ապակեղենով, տանիքածածկերով, ինչպես նաև սննդամթերքով:
Ռոստովի մարզում նոր մարդասիրական ավտոշարասյուն կձևավորվի, որը Դոնբաս կուղևորվի նոյեմբերի 30-ին: