Մոսկվայում ներգաղթյալների համար նախատեսված բժշկական ապահովագրումը 5,4 հազար ռուբլի կարժենա
Մոսկվայում 2015թ. սկսած բոլոր ներգաղթյալները աշխատանքի տեղավորման համար պարտավոր կլինեն կամավոր բժշկական ապահովագրման պոլիսներ ձեռք բերել: Տնտեսական քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ դա կարժենա տարեկան 5,4 հազար ռուբլի: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանից կամավոր բժշկական ապահովագրման պոլիսներ ձեռք բերելով՝ ներգաղթյալները կկարողանան օգտվել մի շարք բժշկական ծառայություններից:
Այժմ ներգաղթյալները կարող են օգտվել նաև շտապօգնության անվճար ծառայությունից: