Ֆերգյուսոնում իրավիճակը խաղաղ է, իսկ Նյու Յորքում բողոքի ցույցերը շարունակվել են
Նյու Յորքի իրավապահները ձերբակալել են ոստիականության դեմ ընթացող բողոքի ցույցերի յոթ մասնակիցների: Business Standard պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվածները փորձել են խոչընդոտել քաղաքում «Երախտագիտության օր» ազգային տոնին նվիրված շքերթի անցկացմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ընդ որում նախօրդ օրերի համեմատ Ֆերգյուսոնում գիշերը խաղաղ է անցել: Տեղական բնակիչների գերակշռող մասը նշել է ամերիկյան «Երախտագիտության օր» կոչվող ազգային տոնը: