Պուտինը խոստացել է աջակցել Սիրիային և Իրաքին ծայրահեղականության դեմ պայքարում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է աջակցել Սիրիայի և Իրաքի կառավարություններին ծարահեղականության դեմ պայքարում՝ ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային հանրության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Որպես միջազգային հանրության առաջնահերթ խնդիրներից մեկն ենք դիտարկում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում, ներառելով, իհարկե, Սիրիան»,-ասել է ՌԴ նախագաը Anadolu թուրքական տեղեկատվական գործակալության հարցազրույցի ժամանակ: