Արգենտինան բրիտանական HSBC բանկին մեղադրել է 4 հազար քաղաքացիների հարկերից խուսափելու աջակցության մեջ
Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ բրիտանական HSBC բանկին կասկածում են քաղաքացիներին հարկերից խուսափելու աջակցության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Արգենտինայի հարկային իշխանությունները կասկածում են, որ HSBC բանկն աջակցել է ավելի քան 4 հազար քաղաքացիների իրենց չհայտարարագրված եկամուտները տեղադրել գաղտնի հաշվեհամարներում՝ մասնավորապես Շվեյցարիայում:
Այդ մասին հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավամերիկյան հանրապետության Պետական եկամուտների դաշնային վարչությանը:
Տարածված հայտարարության համաձայն՝ խոսքը վերաբերվում է ավելի քան 3 միլիարդ դոլարին համարժեք հարկերից խուսափելուն: Տնտեսական հանցագործության մեջ կարող են մասնակցություն ունենալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: