Աֆղանստանի մզկիթում պայթյունի հետևանքով տուժել է 40 մարդ
Աֆղանստանի արևելքում պայթյուն է որոտացել մզկիթի ներսում Նանգարհար մարզում: Պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 36 մարդ: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ինչպես հաղորդում է Pajhwok Afghan News-ը՝ տուժածների վիճակի և այլ մանրամասների մասին դեռևս հայտնի չէ:
Նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, որի արդյունքում տուժել է 5 մարդ, նրանց թվում եղել է մի բրիտանացի, վիրավորվել՝ 34-ը: