Էկվադորի նախագահն արգելել է պաշտոնյաներին թանկարժեք նվերներ ստանալ
Էկվադորի նախագահի կողմից ստորագրված նոր կարգադրության համաձայն՝ եթե պետական ծատայողներն իրենց պարտականություններն իրականացնելիս ինչ-որ նվեր են ստանում, ապա դրանք պարտավոր են հանձնել իրենց գերատեսչություն: Գրում է Russian.rt.com-ը:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան կարգադրություն է ստորագրել, որն արգելում է պետական ծառայողներին իրենց մոտ թողնել աշխատանքի ընթացքում ստացած թանկարժեք նվերները:
Սակայն ոչ թանկ նվերները պաշտոնյաները կարող են իրենց թողնել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: