Հնդկաստանում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ
Հնդկաստանի Քաշմիրում զինյալների և իրավապահների միջև ծագած հրաձգության ժամանակ զոհվել է 10 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրավապահներին:
Փոխանցվում է, որ զոհվածներից 4 եղել են խաղաղ բնակիչներ:
Նշվում է, որ հրաձգությունը տևել է 9 ժամ և մոտակայքում գտնվող մարդկանց ստիպված են եղել տարհանել: