Կահիրեում զինված հարձակման արդյունքում եգիպտական բանակի սպա է զոհվել
Եգիպտոսի բանակի մի սպա է զոհվել Կահիրեում զինված հարձակման արդյունքում: Այս մասին գրում է ТАСС-ը:
Ինչպես հաղորդում է SkyNews Arabia հեռուստաալիքը՝ անհայտ անձինք կրակ են բաց թողել մայրաքաղաքի Աբու Զաբալ մարզում, որից հետո թաքնվել են:
Նշվում է, որ սպան մասնակցում էր իսլամիստների զանգվածային ցույցերի հետ կապված անվտանգության ապահովման գործողություններին: