«ԻՊ»-ի կողմից առևանգված բրիտանացի լրագրողը հոդված է գրել ուժայինների ամսագրում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինները համացանցում հոդված են տեղակայել, որն ենթադրաբար գրել է խմբավորման գերության տակ գտնվող բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, որում նա կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չխառնվել Մերձավոր Արևելքի իրադարձություններին: Գրում է ria.ru-ն:
Ինչպես հաղորդում է Iraqi News-ը՝ «If I Were The U.S. President Today» անունը կրող հոդվածը հրապարակվել է «ԻՊ»-ի ամսագրում՝ Dabiq անվանմամբ:
Հոկտեմբերին ամսագրում արդեն հրապարակվել էր մի նյութ՝ մակագրված Քենթլիի անունով, որում հեղինակը կոչ էր անում բրիտանական կառավարությանն իր ազատության մասին բանակցություններ վարել: